Միջազգային

Տուրչինովը լիազորել է Յացենյուկին ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը

Ուկրաինայի գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որին խորհրդարանը նշանակել է  երկրի նախագահի պաշտոնակատար, վարչապետ Արսենի Յացենյուկին լիազորել է ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Համապատասխան հանձնարարականը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության կայքէջում: Եվրամիության գագաթաժողովում, որը Բրյուսելում կմեկնակի այսօր, կքննակվեն Ուկրաինայում վերջին իրադարձությունները և նաև տեղի կունենա Ասոցացման համաձայնագրի քաղաքական դրույթներին վերաբերող փաստաթղթերի ստորագրումը Ուկրաինայի հետ:

Back to top button