Հասարակություն

Ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն կթողնի. պատգամավորներ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն կթողնի: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորմ նույն հանձնաժողովի տեղակալ Միքայել Մելքումյանն այս հարցում միևնույն կարծիքն ունեն: Նրանք նաև Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից եկող տրանսֆերտները կրճատվելու են կանխատեսումներում են համակարծիք: Ընկեր ու գործընկեր պատգամավորները տարբեր կարծիքներ ունեն կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում և ոչ միայն:

Բանավեճ ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գործընկեր պատգամավորների միջև՝ բանավիճում են ՀՀԿ-ից Վարդան Այվազյանն ու ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը: Ընկեր, գործընկեր ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ու տեղակալ բանախոսները լրագրողների հետ հանիդպման էին եկել հստակ համոզմամբ՝ բանավեճ չի ստացվի մի պարզ պատճառով՝ թեմայի շուրջ միևնույն դիրքորոշումն ունեն: Թե՛ Վարդան Այվազյանը, և թե՛ Միքայել Մելքումյանը վստահ են՝ Ռուսաստանի դեմ կիրառվող ցանկացած պատժամիջոց բացասական ու լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:

Ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնած՝ կառավարությանն անվստահություն հայտնելու ու ընդհանրապես կառավարության որդեգրած սոցիալ-տնտեսական քաղաքակության հարցերի շուրջ տեսակետները բախվեցին: Պարզվեց՝ Վարդան Այվազյանն ավելի իրատես է, կարծում է, որ որևէ փոփոխություն չի լինի.«Ես ռեալ դաշտից եմ, ուտոպիական դաշտից չեմ, մեկին գումարած մեկ հավասար է երկուսի: Մեր հարգարժան գործընկերները ասում են մարդուն փոխեք, չեն ասում միասնական ինչ անենք: Լսեք սիրելիներս, անվսատհության մեխանիզմ գոյություն ունի, բարի ցանկությունով չէ, քաղաքականությունը հնարավորության արվեստ է, պետք է դա հնարավոր լինի»:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հստակեցրեց՝ ուզում են, որ կառավարման համակարգը լինի մարդկային, ի դեպ, խնդիրը կոնկրետ անձերի մեջ չի, — նշեց Մելքումյանը՝ հավելելով՝ «եթե ողջամիտ առաջարկ են անում, հավասարը հավասարի հետ պետք է քննարկվի ու ընդունվի, և ոչ թե մերժվի: «ԲՀԿ-ն քաղաքական որոշումների վրա ազդեցության չափ չուներ այնքան, որքան քվեր էր ստացել»,- կուսակցության քաղաքական անցյալն ու կոալիցիայից դուրս գալու շարժառիթներից մեկը հիշատակեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը.«Մենք այս երկու տարին բավականին քաղաքակիրթ ենք գործել, մեր մյուս ըննդիմադիր գործընեկրների հետ տեսել ենք, որ ցանկացած բան մերժվում է,ք անի որ այդ քվեն պառլամենտում չունես, ավելի ակտիվացնում ենք այդ գործունեությունը»:

Այս հայտարարությանը հետևեց Վարդան Այվազյանի հարցն ու պատասխանի ընթացքում հնչած դիտարկումները:
«Կարող ենք արձանագրել, որ դուք ընդդիմություն եք»,- հարցրեց Վարդան Այվազյանը:
«Մենք կունենաք չորս ուժերով լուրջ այլընտարնքային սոցիալ-տնտեսական ծրագիր, որով հանդես կգանք որպես այլընտրանքային ուժ»,- պատասխանեց Միքայել Մելքումյանը:

Կոնկրետ ոչ իշխանական չորս ուժերը այս պահին կադրային որևէ հարց չեն քննարկել: «Մենք պաշտոնների խնդիր այս պահին չունենք»,- վստահեցրեց Միքայել Մելքումյանը, ով անձամբ, դեմ է պայթյունավտանգ իրավիճակներին:

Back to top button