ԿարևորՎերլուծական

Ռուսաստան- Արեւմուտք լարվածությունը կարող է Հայաստանի վրա տնտեսական ազդեցություն ունենալ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Աշխարհաքաղաքական առկա վերադասավորումներին և դրանց հնարավաոր հետևանքներին քաղաքագիտական դիտանկյունից այսօր անդրադարձել է «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, խորհրդարանական խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Ըստ նրա՝ Ուկրաինայի և Ղրիմի շուրջ ընթացող վերջին զարգացումների և որպես հետևանք Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարվածությունը չի թևակոխի ռազմական փուլ: Նա հույս է հայտնել, որ ի հայտ եկած տարաձայնությունները կհաղթահարվեն քաղաքական երկխոսության ճանապարհով: 

Մեկ ամսվա ընթացքում սրընթաց զարգացումներ տեղի ունեցան հետխորհրդային տարածքում: Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությանը անսպասելի հետևեց Ղրիմի Ինքնավար Հանրապետության անկախացման և Ռուսաստանի հետ վերամիավորման գործընթացները: Այս զարգացումները թերևս վկայում են աշխարհաքաղաքական վերադասավորումների միայն մի հատվածի մասին, նկատեց «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, խորհրդարանական խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։

Դեռևս անկանխատեսելի առկա զարգացումների հետևանքների շուրջ դժվար է միանշնակ կանախատեսումներ անել: Այնուամենայնիվ՝ քաղաքական գործիչը զգուշավոր լավատեսություն արտահայտեց՝ Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու առումով։ 

Ռուսաստան- Արեւմուտք հարաբերությունների սրացումը դեռևս կշարունակվի։ Ի պատասխան Ղրիմի և Ռուսաստանի վեմիավորման՝ Արևմուտքում արդեն ձեռնարկում են պատժամիջոցներ  ռուսական և ղիմյան որոշգործիչների դեմ, ովքեր խաթարել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Դեռ արճակատումը ընթանում է դիվանագիտական հունով, արձանագրում է պատգամավորը։ Այդուհանդերձ՝ Շահգելդյանը չբացառեց, որ առկա քաղաքական ճգնաժամը Արևմուտք-Ռուսաստան լարվածությունը ազդեցություն ունենալ մեր երկրի տնտեսության վրա։

Դեպքերի սրընթաց զարգացումները և առկա տարաձայնությունները վկայում են, որ առնվազն մոտ ապագայում այս հիմնախնդիրը չի կարգավորվի, ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղարը։

Back to top button