ԿարևորՄիջազգային

Ուկրաինան հրաժարվեց ԱՊՀ նախագահությունից. այն անցնում է Բելառուսին

ԱՊՀ նախագահությունը դադարեցնելու մասին Ուկրաինայի հայտարարությունից հետո Մինսկում այսօր  տեղի ունեցած կազմակերպության մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստում նախագահել է Բելառուսի ներկայացուցիչ Վասիլի Պուգաչովը: Կիևը հայտարարել էր որ ԱՊՀ-ում երկրի նախագահությունը դադարեցնելու վերաբերյալ նոտա է հղել համագործակցության գործադիր կոմիտեին: Երեկ Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեկ Պարուբիան հայտարարել էր , որ հնարավոր է՝ երկիրը դուրս գան նաև ԱՊՀ կազմից:

Համագործակցության գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևն այսօր հայտարարել է, որ ԱՊՀ-ից դուրս գալու Ուկրաիայի որոշումն առաջին հերթին վնաս կհասցնի հենց այդ երկրին: Երեկվա իր ելույթում Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նաև հանձնարարել էր արտաքին քաղաքական գերատեսչությանը Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանել: Այսօր Մոսկվան հայտնել է, որ ի պատասխան Կիևի որոշման մտադիր չէ Ուկրաինայի հետ այցագրային ռեժիմ սահմանել: «Մոսկվան դեռևս կսպասի։ Երբ որոշումը միս ու արյուն ստանա միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, մենք կպատասխանենք»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Այդուհանդերձ՝ եթե Մոսկվան որոշի պատասխան միջոցներ ձեռնարկել, կտուժեն միայն Ուկրաինայի քաղաքացիները, գրում է newsru.com- ը: Ըստ պաշտոնական տվյալների՝ անցյալ տարի Ռուսաստան է այցելել 3 միլիոնը 300 հազար ուկրաինացի, նրանցից երեք միլիոնն աշխատանքային միգրանտներ են, որոնք Ռուսաստանում աշխատել են 30 միլիարդ։ դոլար։

Back to top button