Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը այսօր կհանդիպի ՌԴ նախագահի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այսօր կժամանի Մոսկվա: Նա կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոսկվայից նա կուղևորվի Կիև, որտեղ բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահի լիազորությունները ստանձնած Ալեքսանդր Տուչինովի և վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցելության նպատակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսության մեկնարկն է: «Գլխավոր խնդիրը Մոսկվայի և Կիևի միջև երկխոսություն սկսելն է, որն ուղղված պետք է լինի դիվանագիտական կարգավորման համար կոնկրետ համաձայնությունների ձեռք բերմանը», — հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հակը:

Back to top button