ԿարևորՔաղաքական

Հայաստանի համար անընդունելի է «կամ… կամ» սկզբունքը

ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում այսօր օրվա երկրորդ կեսին մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ)  գագաթնաժողովին։

Մինչ այդ՝ Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ գրասենյակում այսօր Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների, Եվրոպական հանձնաժողովի արտաքին գործերի գրասենյակի, եվրոպական այլ կառույցների և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

ՀՀ վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։ Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարի համատեքստում ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել է ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը, ըստ որի ՀՀ-ն իր արտաքին հարաբերությունների դոկտրինում ամրագրել է հարաբերությունների հավասարակշռված բարելավում բոլոր գործընկերների հետ՝ ոչ ի հաշիվ մեկը մյուսի։ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է որ, «կամ.. կամ»- ի սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է, և առավել ընդունելի մոտեցումն է՝ հարաբերությունները կառուցել փոխլրացման սկզբունքով։

Back to top button