Հասարակություն

Ամենաքիչը Երեւանի բուժհաստատություններ դիմում են Շիրակի մարզից

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նախարարն այցելեց Գյումրիում ու Ախուրյանում գործող ծննդատներ՝ ծանոթանալու թե ինչպես են Շիրակի մարզում կազմակերպվում մոր եւ մանկան առողջության պահմանման խնդիրներն ու քննարկելու հետագա գործունեության ծրագրերը։

2013-ին Գյումրիի ծննդատանը նվազել է ծնունդների թիվը ավելի քան 400-ով: Փոխարենը՝ ծնունդների թվի ավելացում է գրանցվել Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի նորաբաց ծննդօգնության բաժանմունքում: 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի այս բաժանմունքում գրանցվել է ծնունդների թվի կրկնապատկում: Գրեթե նույն թվով էլ նվազել է Գյումրիի ծննդատան ծնունդների ցուցանիշը՝ բուժանձնակազմի  համար առաջացնելով մի շարք խնդիրներ:

Դերենիկ Դումանյանը ծանոթացել է կողմերի բոոքներին ու առաջարկներին, խորհրդակցություն անցկացրել Գյումրիի ծննդատանն ու խոստացել հնարավորինս ռացիոնալ լուծումներ փնտրել:

Back to top button