ԿարևորՎերլուծական

Տեղի է ունենում նոր աշխարհակարգի ձեւավորում. ո՞րն է Հայաստանի անելիքը

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Ղրիմն ինքնորշվեց, միացավ Ռուասստանին. ըստ ռուսական ԶԼՄ- ների՝ տեղի ունեցավ պատմական արդարության վերականգնում, որի հետևանքներն այսօր աշխարհում տեսանելի են` նոր աշխարհաքաղաքական քարտեզի գծում և ուժերի վերադասավորում: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր հայտնեց սաղմնային նոր աշխարհակարգի ձևավորման և հնի սպառման մասին: Ո՞վ է ամրապնդում իր ուժերը և ո՞վ հասունացրեց հին խաղի կանոններում փոփոխություն առաջարկելու պահանջը։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր պատմական ակնարկ կատարելով նկատեց, որ ուկրաինական վերջին զարգացումների նշանակությունը սկիզբ է դնում նոր աշխարահակարգի ստեղծմանը, որը գալիս է փոխարինելու երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված աշխարահակարգին։ Այստեղճիշտ կողմնորոշվելու պարագայում իր ուրույն տեղը պետք է գտնի Հայասատանը՝ հաշվի առնելով նոր աշխարահակարգի կանոններն ու առանձնահատկությունները։

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի` գործող աշխարհակարգի ավարտի նշանները տեսանելի էին դեռ մի քանի տարի առաջ, երբ ԱՄՆ հաշվի չէր առնում ՄԱԿ-ի ԱԽ որոշումները: Իսկ նոր աշխարհակարգում, պատմաբանի կարծիքով, Ռուսաստանի դերն ավելի մեծ է լինելու, քան՝ վերջին 20 տարիներին։ Այդուամենայնիվ` ուժերի նոր վերադասավորումներն իրենց մեջ որոշ ռիսկեր են պարունակում։ «Պատմության ընթացքում մի աշխարհակարգից մյուսի անցումը տեղի է ունենում կամ լայնածավալ պատերազմի, կամ սահմանափակ, բայց երկարատեւ հակամարտության միջոցով: Տեսնենք, թե ինչ կլինի մոտակա կես կամ մեկ տարվա ընթացքում»,- ասաց։

Իսկ ինչպես կազդի ուկրաինական զարգացումների հետևանքով նոր աշխարահակարգի ձևավորումը Հայաստանի վրա. պատմաբանը նկատում է՝ դժվար է այս պահին որևէ կանխատեսում անելը, քանի որ այն սաղմնային փուլում է, բայց որ Հայաստանը արտաքին քաղաքական վեկտորի սլաքը պետք է ճիշտ ուղղի` կայացնելով որոշումներ, հստակ է: Այդուամենայնիվ՝ Ռուբեն Սաֆրաստյանը կիսելով իր վերլուծությունների արդյունքները, արձանագրում է՝ Հայաստանը վերջին դեպքերից պետք է մի քանի հանգամանք հաշվի առնի ու դրանց հիման վրա կառուցի իր մոտեցումը։ «Ամեն ինքնորոշման դեպք կարեւոր է եւ կարեւոր է հատուկ մեր ժողովրդին համար։ Երկրորդը՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս հակամարտությունում ներգրավված են աշխարհի մի շարք հզոր երկրներ։ Մեր մասնակցությունը պետք է սահմանափակվի այնքանով, որ մենք Ուկրաինայում ունենաք հայ ազգաբնակչություն եւ պետք է մտածենք մեր հայրենակիցների անվտանգության մասին»,- ասաց։

Վերադառնալով ուկրաինական զարգացումներին՝ մասնավորապես Ղրիմի ինքնորոշմանը՝ Սաֆրաստյանը ոչ հեռավոր անցյալի` 20-րդ դարի 90- ականներ կատարված պատմական էքսկուրսում փաստեր ներկայացնելով հայտնեց, որ Ղրիմի ինքնորոշմանն ուղղված գործընթացն սկսվել է ԽՍՀՄ փլուզումից հետո: Ուկրաինայի անկախացումից հետո թերակղզում տարածքի նահանգապետի գլխավորությամբ սկսվեց Ղրիմի անկախացմանն ուղղված մի շարժում, որը Կիևից պահանջում էր հաշվի նստել տեղի բնակչության հետ և ինքնորոշվելու հնարավորություն ընձեռել։ Պաշտոնական Կիևը 1992 թվականին ընդունելով երկրի Մայր օրենքը` Սահմանադրությունը, ինքնավարության կարգավիճակ շնորհեց Ղրիմին, իսկ ղրիմցիները, չբավարարվելով նոր կարգավիճակով, միևնույն ժամանակ օգտգործելով ընձեռնված հնարավորությունը, փորձեցին նոր կարգավիճակը ծառայեցնել ինքնորոշման հաստատմանը, սակայն այն ճնշվեց ուկրաիանական իշխանությունների կողմից ու այսօրվա գործընթացում, որի արմատները իհարկե այլ էին, ղրիմցիները, Ռուսաստանի անմիջական օգնությամբ, պետք է ինքորոշման պահանջ ներկայացնեին: Այսինքն` սկսված գործընթացը 90-ականերին ճնշված պոռթկման ավարտուն տեսքն է։

 

Back to top button