Միջազգային

Ռուսաստանը շարունակում է մնալ «Մեծ ությակի» անդամ, հայտարարել է Անգելա Մերկելը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ «Մեծ ությակի» անդամ՝ դրանով հերքելով հաղորդագրություններն այն մասին, թե Ռուսաստանին արդեն հեռացրել են ակումբից, գրում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։ Նախօրեին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսին հղումով հաղորդվում էր, որ արևմտյան երկրները պայմանավորվել են կասեցնել ՌԴ անդամակցությունը G8-ին։

Ելույթ ունենալով Պորտուգալիայի վարչապետ Պեդրո Պասոս Կոելյոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Մերկելն ընդգծել է, որ կասեցվել են միայն «Մեծ ությակի»՝ Սոչիում կայանալիք գագաթնաժողովին պատրաստությունները։ «Բացի դրանից, այլ որոշումներ չեն կայացվել»,- ասել է Մերկելը։ «Մեծ ությակի» անդամ են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Ռուսաստանը։

Ցուցադրել ավելի
Back to top button