Մշակույթ

Շեքսպիրյան փառատոնին այս տարի յուրահատուկ մոտեցում է ցուցաբերվել

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 19-22-ը Երևանում կանցկացնի Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը, որն այս տարի նվիրվում է անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: Այդ առիթով փառատոնին կմասնակցեն Շեքսպիրյան փառատոնների եվրոպական ցանցի տնօրենները՝ Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից:

Շեքսպիրի «Լիր Արքա» հայ-վրացական համատեղ ներկայացման առաջնախաղով Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մարտի 19-ին կմեկնարկի Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը, որն այս տարի նվիրվում է անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: ՀԹԳՄ նախագահ, փառատոնի տնօրեն Հակոբ Ղազանչյանի տեղեկացմամբ Շեքսպիրյան փառատոնին այս տարի յուրահատուկ մոտեցում է ցուցաբերվել.«Մենք որոշեցինք Շեքսպիրյան փառատոնների եվրոպական ցանցի տնօրեններին ներկայացնել մեր թատրոնների շեքսպիրյան թեմաներով ներկայացումները, որպեսզի համագործակցության հնարավորություններ ստեղծենք»:

Փառատոնի օրերին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Ջոն արքա», Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկակական թատրոնում ՝ «Լիր արքա», Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում «Հուլիոս Կեսար» ներկայացումները: Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում մարտի 20-ին կբացվի «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսը, այնուհետև կանցկացվի «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը: «Կային ժամանակներ, երբ ազգերի քաղաքակրթվածության մակարդակը որոշելիս չգրված մի չափանիշ էր գործում՝ որքանով է այդ հասարակության մեջ տարածված ու սիրված Շեքսպիրը: Արվեստի և գրականության թանգարանի տնօերն Կարո Վարդանյանի խոսքով այդ առումով հայերս բավականաին շահեկան դիրքերում ենք, ինչը կփաստի նաև առաջիկա ցուցահանդեսը:

Երևանյան փառատոնին կմասնակցեն Շեքսպիրյան փառատոնների եվրոպական ցանցի տնօրենները՝ Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից: «Մեզ բոլորիս միավորում է Շեքսպիրի հանդեպ ունեցած մեծ սերը և հետաքրքրությունը՝ որպես եվրոպացի Շեքսպիրը որքանով է ազդել յուրաքանչյուրիս երկրի հասարակությունների վրա: Մեզ հետաքրքիր են բոլոր մոտեցումները: Հայաստանում մենք ակնկալում ենք տեսնել լավ ներկայացումներ ու համագործակցության եզրեր փնտրել»,-ասում է Բաթի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Ֆիլիպ Պարրը: Իսկ Լոնդոնի «Գլոբուս» թատրոնի «Գլո թու Գլոբ» Շեքսպիրյան փառատոնւի տնօրեն Թոմ Բըրդն ընդգծում է՝ «Բոլոր փառատոնները բազմազանության մեջ են գեղեցիկ»:

Ցուցադրել ավելի
Back to top button