Հասարակություն

Մանկական երկաթուղու տարածքում տեղադրվում են տեսախցիկներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել է Մանկական երկաթուղու տարածքը տեսախցիկներով կահավորելու գործընթացը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ երկաթուղու տարածքի տարբեր հատվածներում տեղադրվող տեսախցիկները կգործեն  շուրջօրյա և յուրաքանչյուր ոք, օրվա ցանկացած ժամի, կարող է առցանց, համաժամանակյա ռեժիմով հետևել այգու անցուդարձին:

Միաժամանակ աշխատանքներ են տարվում ինչպես մանկական երկաթուղու, այնպես էլ դեպի երկաթուղի տանող թունելի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման և տարածքը բարեկարգելու ուղղությամբ:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button