Հասարակություն

ՀՀ-ում ներդրվում է ավտոմեքենաների պետհամարանիշերի նոր տարբերակ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների պետհամարանիշների թվերի և տառերի գրատեսկները կհամապատասախանեցվեն միջազգային չափանիշներին, իսկ պետհամարանիշերի չափսը կփոխվի: Կառավարությունը հավանություն տվեց պետհամարանիշների նոր ձևերը սահմանող որոշման նախագծին։ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ պետհամարանիշերին կտեղակայվի նաև ՀՀ պետական դրոշը: «Պետհամարանիշների վրա օգտագործվող տառերը փոքր են, և հատկապես տեխնիկական միջոցներով՝ արագաչափերով ու տեսախցիկներովարձանագրված խախտումների պարագայում դժվարություն է առաջանում տառերը տարբերակելիս։ Որպես օրինակ բերվում է «O», «Q» «C» «D» տառերինմանությունը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Միաժամանակ, արդեն գործածվող համարանիշները չեն փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ նոր համարանիշ վերցնելու կարիք չառաջանա։

Ցուցադրել ավելի
Back to top button