Հասարակություն

Գյուղացիներին տրամադրվում է երեք տեսակի պարարտանյութ

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Արմավիրի մարզում այժմ գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներ են տարվում, բաց դաշտերում նախացանքային գորընթացն է, իսկ այգիներում շարունակվում է էտը: Պետական աջակցությամբ մարզի գյուղացիներին հատկացվում է  7000 տ ազոտական պարարտանյութ, 300տ ֆոսֆորական և 200տ կալիումական պարարտանյութ, տրամադրվում է նաև դիզելային վառելանյութ և սերմեր:

Արմավիրի մարզում գյուղատնտեսական աշխատանքները շուտով հունի մեջ կընկնեն, իսկ մինչ այդ կառավարությունը կրկին փորձում է որոշակիորեն թեթևացնել գյուղացու հոգսն ու իր օգնության ձեռքն է մեկնել` տրամադրելով դիզելային վառելանյութ, պարարտանյութ և սերմեր: Այս տարի գյուղացիներին հատկացվելու է 3 տեսակի պարարտանյութ, մշտական օգտագործվող ազոտական պարարտանյութից բացի , որը ժողովրդին ծանոթ է սելիտրա անվամբ, կհատկացվի նաև կալիումական և ֆոսֆորական պարարտանյութ: Վերջինս գործածությունից դուրս էր եկել շուրջ 23 տարի առաջ: Արմավիրի մարզպետարանի գյուղվարչության պետ Սրթուր Այվազյան նշեց, որ պարարտանյութերը գյուղացիներին հատկացվում են շուկայականից ավելի էժան գներով , ազոտականը 1 պարկը 6000 դրամ, իսկ ֆոսֆորականն ու կալիումականը` 7000 դրամ:

Ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի օգտագործմանը գյուղացիները հետ են վարժվել, քանի որ դրանք համրապետություն չեն ներկրվել երկրի անկախացումից ու հողերի մասնավորեցումից հետո: Եթե տարեցտարի ավելանում է ազոտական պարարտանյութի պահանջարկը, ապա կալիումական և ֆոսֆուրական պարարտանյութի պահանջն ավելի քիչ է: Ակնալճի գյուղապետ Գևորգ Միսակյանը մասնագիտությամբ գյուղատնտես է և տիրապետում է հողի մշակման նրբություններին , նաև տեղեկացրեց, որ այս տարի ժողովուրդը թերահավատորեն կմոտենա և կալիումական ու ֆոսֆորական պարարատանյութի քիչ պահանջ կներկայացնի, սակայն հաջորդ տարում համոզված է, որ կավելանա պահանջարկը:

Արմավիրի մարզի գլխավոր գյուղտնտես Արթուր Այվազյանը նշեց, որ ազոտական պարարտանյութը նպաստում է բույսի աճին, իսկ կալիումականն ու ֆոսֆորականը` բույսի զարգացմանը: Պարարտանյութերն ու դիզվառելիքը Արմավիրի մարզ մաս-մաս են ներկրվում` տարբեր խմբաքանակներով: Մարզի գյուղացիներին ըստ նախատեսված հայտի հատկացվում են նաև գարու, առվույտի և եգիպտացորենի սերմեր: Գարնանացան գարու սերմի պահամջարկը 12730կգ է, առվույտինը ` 5580կգ, իսկ եգիպտացորենինը 250կգ: Վերջինս գյուղացիներին կտրամադրվի առաջիկա օրերին:

Գյուղատնտեսական աշխատանքների բացմանն են նախապատրաստվում նաև ջուրօգտագործողների ընկերությունները, որոնք այժմ մաքրում են ջրատար ցանցերը, իսկ ջերմոցային տնտեսություններին, հիմնականում Վաղարշապատի տարածքի գյուղերին, արդեն մատակարարվում է ոռոգման ջուր: Մարզում ոռոգման շրջանը սկսվում է ապրիլի 1-ից:

Փետրվարի 16-17-ին բնակլիմայանական փոփոխական եղանակի, մասնավորապես ուժեղ քամու հետևանքով վնասվել են մարզի ջերմոցային տնտեսությունները` կրելով մեծ վնաս: Քամին քանդել է պոլիէթիլենային թաղանթներով պատված ջերմոցները, շոգեխաշել` բույսերը:

Ցուցադրել ավելի
Back to top button