Քաղաքական

Արցախի անցյալը, ներկան և ապագան Ղրիմից հետո. վերլուծում են հասարակական- քաղաքական գործիչները

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Աշխարհաքաղաքական նոր իրավիճակներ են ստեղծվել ու հզոր պետությունները առաջին համաշխարահային պատերազմի 100- րդ տարում տարբեր գործընթացներով փորձում են վերականգնել ռուս- թուրքական և ղրիմյան պատերազմները: Մարդու իրավունքերի  առաջին պաշտպան Լարիս Ալավերդյանն այպես է վերլուծում ստեղծված աշխարհաքաղաքական գործընթացները։ Լարիսա Ալավերդյանն ասում է, որ փոքր ազգերի որևէ բախտորոշ գործողություն միշտ տեղի է ունենում շատ խառը աշխարհաքաղաքական ֆոնի վրա, ինչը և տեղի ունեցավ Ղրիմի դեպքում:

Լարիսա Ալավերդյանը պատմում է, որ մի քանի անգամ եղել է Ղրմում ու այնտեղ բացի մի քանի ցուցանակներից ուկրաինական ոչին չի տեսել՝ հակառակ նրան, որ Ղրիմը  երկու անգամ փոխել է իր սահմանադրությունը։ Ղրիմը միշտ էլ ցանկածել է վերամիավորվել Ռուսաստանի հետ։ Սակայն  բանախոսը տեղին  չի համարում համեմատություններ անցկացնել  Արցախի և Ղրիմի միջև: Ե՛վ Հայաստանի, և՛ Արցախի հարցն աշխարհաքաղաքական առումով իրավունք ունի ունենալ իր ուրույն տեղը։ «1988թ.-ից սկսած Արցախը բոլոր գործողությունների բացարձակ օրինական արդյունքներով կարողացավ շարժվել այն ճանապարհով, որն ընտրել էր սկզբում: Արցախը բավականին հստակ օրինակ է այն գործողությունների, որոնք միանգամայն օրինական են սկզբից մինչև այսօր»,- ասաց։

Իսկ ինչո՞ւ Արցախը որևէ կերպ չարձագանքեց Կոսովոյի անկախացմանը, իսկ Ղրիմի դեպքում հստակ դիրքորոշում ցուցաբերեց: Հիշեցենք, որ երեկ Արցախում տոնական համերգ էր տեղի ունենում՝ նվիրված Ղրիմի անկախությանը: Լարիսա Ալավերդյանը արցախցիները ուրախությունը հետևյալ կերպ բացարեց. Արցախը չէր կարող ուրախանալ նրանով, ինչ տեղի է ունեցել Կոսովոյում, ինչ վերաբերում է Ղրիմին, այն ընկալվում է որպես Ռուսաստանի մաս, հետևաբար՝ Ղրիմում տեղի ունեցածում արցախցին  տեսնում է պատմական արդարություն:

Նախկին  արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Ղրիմում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ այլ դիրքորոշում ունի: Ըստ նրա՝ նախանձելի չէ ՀՀ իշխանությունների վիճակը, քանի որ անթաքույց ճնշումների է ենթարկվելու Ռուսաստանի կողմից, ինչպես եղավ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու պարտադրանքի դեպքում։

Ալեքսանդր Արզումանյանը  ողջունում է ԼՂՀ իշխանությունների միայն առաջին օրվա արձագանքը, երբ ասվեց, որ ինքնորոշման իրավունքը պաշտպանում է և հույս ունի որևէ խաղաղ կարգավորում կլինի, բայց երեկվա դեպքերը բոլորվին յալ բան վկայեցին:

ՀՀ նախկին արտգործնախարարը չի բացառում, որ Հայաստանում կամ Ղարաբաղում կգտնվեն մարդիկ, որոնք, օրինակ, Զորի Բալայանի հայտնի նամակի հիմնական շեշտադրումներով, Մերձդնեստրի օրինակով կարող են դիմել ռուսական իշխանություններին՝ միավորվելու պահանջով: Դա, ըստ նրա, ամենավտանգավորն է, որ կարող է լինել Հայաստանի ու Ղարաբաղի համար: «Այս մարդիկ արդեն հայտնված են։ Մեկին դուք արդեն մատնանշեցիք։ Կան, այսպես ասենք, այլ գործիչներ, հայ դժվար է անվանել, որոնք գտնում են, որ Լեռնային Ղարաբաղը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պայքարել է մոտ 70 տարի, որ փրկվի ադրբեջանական լծից, բայց դրանից առաջ ևս 150 տարի պայքարել է, որ փրկվի ռուսական կայսրության լծից, որպես հայ ժողովրդի մի հատված։ Եվ շատ ավելի դժվար է լինելու այս վերականգնվող իմպերիայից ինքնորոշվելը, դրա համար սա շատ վտանգավոր է»,- հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը։

Հայաստանի ապագայով մտահոգ յուրաքանչյուր ուժի և քաղաքացու պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի ԼՂ–ի ինքնիշխանությունը չխաթարվի, ասում է ԱԳ նախկին նախարարը և հավելում, որ եթե այդքան լավ բան է Մաքսային միությունը և եթե այդքան Հայաստանի մասին մտածում են, ապա թող ՌԴ-ն ճանաչի Ղարաբաղի անկախությունը և առաջարկի, որ Ղարաբաղը որպես անկախ պետություն Բելառուսի, Ղազախստանի հետ մտնի ՄՄ կազմ:
Ալեքսանդր Արզումանյանը հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանություններն այնքան ուժ կունենան բացատրելու մեր ռազմավարական գործընկերներին, որ մեր շահերից է բխում ունենալ հարաբերություններ, ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ, եթե Երևանին վրա ճնշումներ լինեն Ղրիմի անկախությունը ճանաչելու առումով։

Ցուցադրել ավելի
Back to top button