ԿարևորՄշակույթ

Քանդակագործ Արա Շիրազը մահացել է

Այս գիշեր մահացել է քանդակագործ Արա Շիրազը, տեղեկացրել են Նաիրի բժշկական կենտրոնից:
Նշենք, որ քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր, «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նրան հիվանդանոց են տեղափոխել փետրվարի 24-ին: Քանդակագործի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ինսուլտ: Շիրազը կրկնակի ինսուլտ էր տարել:

Հայ քանդակագործ, ՀՀ Ժողովրդական նկարիչ Արա Շիրազը ծնվել է 1941-ին, Երևանում: 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է:

Ցուցադրել ավելի
Back to top button