Տնտեսական

Փոխվարչապետ.«Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային պաշարները ռազամվարական նշանակություն ունեն»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ԱՄՆ Միջազգային զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ անցյալ տարվա փետրվարից Հայջրնախագիծ ինստիտուտի և Մել հով ընկերության մասնագետները ուսումնասիրել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները: Աշխատանքներն ավարտվել են այս տարվա փետրվարին, դրանք այսօր ներկայացվել են հանրությանը: Արդյունքները մեղմ ասած, մտահոգիչ են: Վերջին ութ տարիների ընթացքում էապես նվազել են Արարատյան դաշտի ջրային ռեսուսրները, ավելի քան 30 համայնքներ խմելու և ոռոգման ջրի խնդիրներ ունեն: Ստեղծված իրավիճակը ՀայՋրնախագիծ ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը պայմանավորել է ջրային ռեսուրսների անփույթ օգտագործմամբ: «Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային պաշարները ռազամվարական նշանակություն ունեն»,- հայտարարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ հավելելով՝ կառավարությունը փորձում է վարչական տարբեր մեխանիզմներով պաշարներով պաշարների արդյունավետ օգտագործման լուծումներ գտնել:

Բնության պաշարներն անսպառ չեն, ցանկացած ռեսուրս անխնա օգտագործելիս մի օր անպայման վերջանալու է: Այժմ մեր երկիրը նմանատիպ խնդրի առջև է կանգնած՝ Արարատյան դաշտում ջրային ռեսուրսները նվազել են շուրջ ինը մետրով, առանձին հատվածներում՝ 15 մետրով: Իրավիճակը, մեղմ ասած, մխիթարական չէ, Արարատյան դաշտի 31 համայնք խմելու և ոռոգման ջրի խնդիր ունեն, ավելին, հունիս հուլիս ամիսներին Մեծամորի ատոմակայանի հովացման համար ևս ջրերը չեն բավականացնում: Ջրային ռեսուսրների նավզմամբ պայմանավորված գյուղացին ստիպված ավելի շատ ոռոգման ջուր է ծախսում, նախկին՝ յոթ կամ ութ անգամ ջրելու փախրեն այժմ ստիպված է ասենք տանսհինգ անգամ ջրել հողատարածքը:

Ինչու են Արարատյան դաշտավայրում նվազել ջրային ռեսուրսները, ՀայՋրնախագիծ ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյան.«Ձկնային տնտեսությունների անփույթ շահագործման պատճառով, նաև՝ համայնքների անփույթ շահագործման պատճառով»:

Նույն՝ ձկնային տնտեսությունները անխնա օգտագործելով ջրային ռեսուսրները իրենք էլ են կանգնել վտանգի առջև: Վերջին երեք տարում 77 ձնկային տնտեսություն է փակվել, 127 հոր չորացել է: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց,որ մարզի ձկնաբուծային տնտեսությունների շուրջ 20 տոկոսը այժմ չի աշխատում, ընդորում, խոշոր տնտեսությունները՝ նույնպես . «Բնական է, որ ներքին ջրերի մակարդակն իջել է, այն պատճառով, որ բավականին շատ հորեր են խփվել, այսինքն այն վերականգնողական բազան, որ ուներ մեր տարածաշրջանը, ժամանակի ընթացքում չի վերականգվել, ուստի ներքին ջրերը իջել են ու խնդիր է առաջացել մեզ համար»:

Հետազոտության իրականացումը ֆինանսավորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Գործակալության Հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլլիարդը նկատում է՝ «Չնայած Հայաստանի կառավարության ջանքերին, Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի մակարդակը շարունակում է նվազել, վերջին տարիներին ձկնաբուծարանների անվերահսակելի աճը ջրի նվազման պատճառ է դարձել»: Լուծումներ, իհարկե, կան , թե ինչպիսի , առաջարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլլիարդը .«Խնդիրը լուծելու երկու ուղղություն կա, առաջին՝ մի խումբը իրավական և կարգավորիչ դաշտի հետ առնչվող լուծումներն են, երկրորդ խումբ լուծումները կախված են նոր տեխնոլոգիաների ներդրման հետ, որոնք հնարավորություն կընձեռեն խնայել ռեսուրսը»:

«Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային պաշարները ռազամվարական նշանակություն ունեն, քանի որ տարիներ շարունակ դրանք ծառայել են հատկապես երկու նպատակի համար՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու և մարդկանց կենցաղային հոգսերը լուծելու հոգալու համար»,-նկատում է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ հավելելով, որ վերջին տարիներին ավելացել է նաև տարբեր խնդրահարույց հարցերի, քննարկումների առարկա դարձած ձկաբուծության զարգացումը: Այժմ ստեղծված իրավիճակը գնահատելու ժամանակն է, խնդիրներին չափազանց ադեկվատ մոտեցում է պետք, քանի յուրաքանչյուր ոլորտ կարևորգույն նշանակություն ունի:

Կառավարությունը փորձում է վարչական տարբեր մեխանիզմներով պաշարների արդյունավետ օգտագործմանը լուծումներ գտնել. «Չենք կարող ասել, որ այդ լուծումները դեռևս ցանկալի արդյունքներ են տվել կամ այն չափ արդյունավետ են, որ մենք կարող ենք արձանագրել, որ խնդիրները բացակայում են՝ ոչ: Ուստի առաջիկա տարիներին մեզ սպասվում է բավականին հետևողական ու լարված աշխատանք»:

Եվ քանի որ Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերը նվազել են, 8100 հա տարածք ջրապահովման կարիք ունի, ուստի կառավարությունը դիմել է ԱԺ և թույլտվություն խնդրել, որպեսզի Սևանա լճից ոռոգման նպատակով լրացուցիչ 70 մլն խորանարդ մետր ջուր բացթողնվի և այսպես՝ հինգ տարի, այս ընթացքում պատկան մարմինները հուսով են, որ ձկնաբուծային տնտեսությունները կանցնեն կիսափակ համակարգի, արդյունքում՝ նրանք 33 անգամ կկրճատեն օգտագործվող ջրի ծավալը:

Ցուցադրել ավելի
Back to top button