ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը ճանաչեց Ղրիմի անկախությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հրամանագիր է ստորագրել՝ որով Ղրիմը ճանաչում է որպես անկախ եւ ինքնավար հանրապետությունուն, հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Հրամանագրում նշվում է, որ Ղրիմի անկախությունը ճանաչվում է Ռուսաստանի կողմից՝ հաշվի առնելով մարտի 16-ին տեղի ունեցած հանրաքվեի ադյունքները: Ինչպես նաեւ Ռուսաստանը ճանաչում է Ղրիմի հանրապետության կազմում ընդգրկված Սեւաստոպոլ քաղաքի հատուկ կարգավիճակը: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահին:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին տեղի ունեցած համաղրիմյան հանրաքվեին մասնակցած քաղաքացիների գրեթե 97 տոկոսը ՌԴ-ի մաս կազմելուն կողմ էր քվեարկել:

Ցուցադրել ավելի
Back to top button