Հասարակություն

Ներկայացվեց ճարտարագիտականի ռեկտորի պաշտոնակատարը. ՀՊՃՀ- ն և ԵՊՃՇՀ-ն հնարավոր է միավորվեն

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալասրանի (Պոլիտեխնիկի) պրոֆեսորոդասախոսական անձնակազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր  Հովհաննես Թոքմաջյանը, հայտնում են ԿԳՆ- ից։

Ներկայացնելով նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարին ՝Ա. Աշոտյանը կարևորել է նրա փորձն ու հմտությունը բուհական համակարգի կառավարման ոլորտում և վստահություն հայտնել, որ բուհի անձնակազմի հետ նրա աշխատանքը արդյունավետ կլինի:  Ռեկտորատի անդամներից մեկի հարցին ի պատասխան՝ նախարարը չի բացառել ՀՊՃՀ-ի և ԵՊՃՇՀ-ի վերամիավորման հնարավորությունը՝ նշելով, որ միավորման արդյունքում կստեղծվի ավելի հզոր, զարգացած և մրցունակ բարձրագույն ուսումնական հաստատություն։

«Պոլիտեխնիկն ու ճարտարապետաշինարարական համալսարանը դատապարտված են լինել միասին: Այն հիմնավոր պատճառները, որոնցով պայմանավորված խորհրդային տարիներին պոլիտեխնիկը բաժանվել է երկու մասի, այսօր այլևս չկան և տարանջատումն արհեստական է»,- նշել է նախարարը և հավելել, որ նախարարությունը պատրաստ է աջակցել բուհի զարգացմանը և բաց է ցանկացած քննարկման համար։

Ցուցադրել ավելի
Back to top button