Միջազգային

ՄՄ- ն ու Իսրայելը ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններ են սկսում

Մաքսային միությունն ու Իսրայելը պատրաստվում են ազատ առևտրի գոտի ստեղծել։ Ձևավորվել է համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունները: Եվրասիական տնտեսական կոմիտեից հայտնել են, որ աշխատանքային խմբում ընդգրկված են Մաքսային միության անդամ երկրների, ինչպես նաև իսրայելցի մասնագետներ:

Համատեղ աշխատանքի արդյունքներով փորձագետները զեկույց կներկայացնեն, որի հիման վրա էլ կարող է որոշում ընդունվել Մաքսային միության և Իսրայելի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցություններ սկսելու վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button