Քաղաքական

Ղրիմի հանրաքվեն Ստեփանակերտում նշել են տոնական համերգով

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Արցախցիներն այսօր հավաքվել են Ստեփանակերտի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում՝ իրենց աջակցությունն հայտնելու Ղրիմի՝ իրենց ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովրդին: Ներկա են եղել նաեւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները։

Երեկ  Արցախի արտգործնախարարությունը Ղրիմում անցկացված հանրաքվեի առթիվ հայտարարությամբ էր հանդես եկել (տես այստեղ)։ Ղրիմում անցկացված հանրաքվեի առթիվ հայտարարությամբ են հանդես եկել նաեւ Արցախի խորհրդարանական ուժերը: «Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն, այդպիսով, դարձավ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման եւս մեկ նախադեպ, որով հերթական անգամ հաստատվեց, որ միջազգային իրավունքում պետության տարածքային ամբողջականությունը գերակա չէ ժողովրդի ազատ կամարտահայտության նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Արցախի խորհրդարանականները հիշեցնում են՝ կրկնակի հանրաքվեով՝ 1991 եւ 2006 թվականներին, Արցախի ժողովուրդն էլ ամրագրել է անկախ երկրում ապրելու իր կամքը: Արդեն հրապարակում, այդ ոգով ելույթ է ունեցել Ազգային ժողովի խոսնակը:

Ցուցադրել ավելի
Back to top button