ԿարևորՄիջազգային

Ղրիմը միացվեց Ռուսաստանին. Վլ. Պուտինը դիմեց Դաշնային ժողովին

Ռուսաստանի նախագահը, Ղրիմի կառավարության և խորհրդարանի, ինչպես նաև Սեվաստոպոլի ղեկավարներն այսօր ստորագրել են Ռուսաստանի կազմում երկու նոր սուբյեկտ Ղրիմն ու Սեւաստոպոլն ընդգրկելու մասին համաձայնագիր: Ստորագման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում՝ Դաշնային ժողովի անդամների, նահանգապետերի և քաղաքացիական հասարակության անդամների ներկայությամբ:

Մինչ փաստաթղթի ստորագրումը՝ Վլադիմիր Պուտինը մոտ մեկ ժամ տևած ելույթով է հանդես եկել: Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ղրիմի հանրաքվեն լիովին համապատասխանել է ժողովրդավարական գործընթացներին: «Ռուսաստանը չէր կարող չարձագանքել Ղրիմի օգնության խնդրանքին, այլապես դա կլիներ դավաճանություն: Ղրիմցիներն առաջին անգամ պատմության մեջ հնարավորություն ստացան իրացնելու սեփական ապագան ընտրելու իրավունքը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ Ղրիմի ընդգրկումը Ուկրաինայի կազմում ժամանակին արվել է սահմանադրական նորմերի ակնհայտ խախտումներով: Նախաձեռնությունը, փոխանցել թերակղզին Ուկրաինային, անձամբ Նիկիտա Խրուշչովինն է եղել, հիշեցրել է Պուտինը՝ ընդգծելով, որ որոշման պատճառը պետք է պարզեն պատմաբանները: Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ղրիմում պետք է լինի երեք իրավահավասար պետական լեզու՝ ռուսերենը, ուկրաիներենն ու Ղրիմի թաթարերենը:

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում պետական հեղաշրջում են իրականացրել ազգայնականները, ծայրահեղականները՝ գործի դնելով ահաբեկչությունն ու սպանությունները։ «Ուկրաինայի հետ հարաբերությունները միշտ էլ լինելու են կարևոր և հանգուցային Ռուսաստանի համար»,- վստահեցրել է Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի առաջնորդի ելույթը Կրեմլում բազմիցս ընդհատվել է բուռն եւ երկարատեւ ծափահարություններով, Կրեմլում տիրել է տոնական մթնոլորտ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button