Տնտեսական

Հայաստանի էներգիայի 30%- ն ապահովում են փոքր ՀԷԿ- երը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի որոշմամբ արդեն 21 տարի շարունակ մարտի 22-ին  նշվում է Ջրի համաշխարհային օրը: Այս անգամ այն կանցնի «Ջուր և էներգիա» խորագրի ներքո: Այս երկու հասկացությունները սերտորեն փոխկապակցված են,  այսօր նշեց «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ Արևիկ Հովսեփյանը։ Ըստ բանախոսի՝ հատկապես զարգացող երկրներում այսօր նկատելի է ջրի մեծ պահանջարկ, որն աճի միտումներ է ցուցաբերում: Այս պարագայում մինչև 2035 թվակականը ջրի օգտագործումը կավելանա 50 տոկոսով,  իսկ էլեկտրաէներգիայի սպառումը կավելանա 85 տոկոսով:

Մեր երկրում այսօր զարգանում է հիդրոէներգետիկան՝ փոքր ՀԷԿ-երի շինարարության միջոցով: Ինչպես հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության տեխնիկական բաժնի գլխավոր մասնագետ Երվանդ Միրզախանյանը, արդեն գործում է 154 փոքր հիդրոէլեկտրակայան։ Փաստորեն՝ հիդրոէներգետիկայի չափաբաժինը մեր երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մասով ավելանում է: «3 43 %  ստանում ենք ԱԷԿ- ից, 33 տոկոսը՝ ՀԷԿ- երից, 24 տոկոսը՝ ՋԷԿ- երից, արևային և քամու կայաններից՝ 0,05 տոկոս»,- ասում է «Ազգային ջրային համագործակցության» նախագահ Արևիկ Հովսեփյանը ներկայացրեց առկա պատկերը:

Ջրային պաշարը այսօր Հայաստանի միակ սեփական էներգակիրն է, իր հերթին նկատեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարության զարգացման վարչության պետ Հրաչ Ծուղունյանը: Ըստ նրա՝ առկա ջրային պաշարներից հնարավոր է տարեկան ստանալ մինչև 9 մլրդ կլվտ/ժամ էլեկտրաէներգիա, սակայն այս ներուժը լիովին չի օգտագործվում։

Պաշտոնյան նկատեց, որ փոքր ՀԷԿ- երն ունեն գործարար գրավչություն, քանի որ արտադրանքը պարտադիր սպառվում է: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ոլորտը զարգանում է մասնավոր ներդրումների հաշվին։

Ցուցադրել ավելի
Back to top button