Միջազգային

Ամերիկան հավելյալ պատժամիջոցներ կսահմանի, եթե Ռուսաստանը շարունակի իր գործողությունները Ղրիմում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել Ուկրաինայի հարցով պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ Ամերիկան հավելյալ պատժամիջոցներ է սահմանելու, եթե Ռուսաստանը շարունակի իր գործողությունները Ղրիմում: «Այսօրվա գործողությունները կոչված են հիշեցնելու Ռուսաստանին, որ եթե երկիրը չկատարի իր միջազգային պարտավորությունները,  ետ չկանչի զինվորականներին և չհարգի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ապա ԱՄՆ-ն պատրաստ է հավելյալ պատժամիջոցներ կիրառել` տնտեական և քաղաքական բնույթի», — ԱՄՆ նախագահի խոսքը մեջբերում է Russia Today-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին Սպիտակ տունը պատժամիջոցներ էր սահմանել մի շարք ռուս և ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ` կապված Ղրիմի իրավիճակի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button