ԿարևորՄիջազգային

ԱՄՆ եւ ԵՄ- ն պատժամիջոցներ են կիրառում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել, որով այսօր ժամը 20.01- ից պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Մասնավորապես՝ սառեցվում են  Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի, խորհրդական Սերգեյ Գլազեւի եւ փոխվարչապետ Դիմտրի Ռագոզինի հաշիվները, արգելվում նրանց մուտքը ԱՄՆ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովի, Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոստանտինովի նկատմամբ։

Հրամանագիրը հնարավորություն է ընձեռում հնարավոր պատժամիջոցներ կիրառել նաեւ այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք աշխատում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրում։ Միաժամանակ Օբաման սպառնացել է նոր պատժամիջոցներով, եթե Ռուսաստանը շարունակի խառնվել Ուկրաինայի գործերին, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

ԵՄ- ն եւս համաձայնեցրել է պատժամիջոցները։ Եվրոպական ցուցակում պատիժներ են սամանված 21 մարդու նկատմամբ, որոնց հաշիվները կսառեցվեն եւ կարգելվի մուտքը ԵՄ։ Եվրոպական պատժամիվոցների ցուցակում տասը Ռուսաստանից են, ութը՝ Ղրիմից, երեքը բարձրաստիճան զինվորականներ։ 

Ցուցադրել ավելի
Back to top button