ԿարևորՄիջազգային

Ղրիմի հանրաքվեն կայացավ. մասնակցությունն ավելի քան 70 տոկոս է եղել

Ղրիմի հանրաքվեն կայացավ. մասնակցությունն ավելի քան 70 տոկոս է եղել: Ընտրատեղամասերը բացվել են ժամը 8.00-ին (Երեւանի ժամանակով 10.00) եւ կփակվեն 20.00 (Երեւանի ժամանակով 22.00)-ին:

Հանրաքվեին ներկայացված է երկու հարց՝ «Դուք դե՞մ, թե՞ կողմ եք ՌԴ մաս կազմելուն» եւ «Կո՞ղմ եք արդյոք 1992 թ-ի Ղրիմի Հանրապետության Սահմանադրությունը վերականգնելուն եւ Ուկրաինայի մաս կազմելու կարգավիճակին»:  Հանրաքվեին մասնակցում են նաեւ Սեւաստոպոլի քաղաքացիները, որը ՌԴ -ին միանալու դեպքում, կարող է հանդիսանալ որպես առանձին սուբյեկտ:  Ժամը 19.30- ի տվյալներով մասնակցությունը 70 տոկոսից ավելի է եղել: Որքան շատ մարդ գնա քվեարկելու, այնքան ավելի շատ հիմքեր կլինեն այն օրինական ճանաչելու համար:

Ի դեպ, Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը ավելի վաղ հանրաքվեն «գրեթե կայացած» էր համարել, այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button