Մշակույթ

Կյանքից հեռացել է Արտաշես Հովհաննիսյանը

Հայաստանի Թատերական գործիչների միությունը սրտի խոր ցավով տեղեկացնում է, որ երկարատև հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արտաշես Հովհաննիսյանը:

Արտաշես Հովհաննիսյանն իր ստեղծագործական կենսագրությունը սկսել էր Իջևանի ժողովրդական թատրոնում, ապա աշխատել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ բեմադրել էր «Տորեադորների վալսը» , «Մթին պատմություն», «Աշնան արև» և մի շարք այլ ստեղծագործություններ:

Նա Հայաստանում առաջինը ստեղծեց ոչ պետական թատրոն՝ «Նորք» թատրոն-ստուդիան, որը գործեց տևական ժամանակ: Կյանքի վերջին տարիներին Արտաշես Հովհաննիսյանը ստեղծեց Թեքեյան թատերախումբը: Անվանի բեմադրիչ-մանկավարժը բեմադրություններով հանդես է եկել Երևանի Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան և այլ թատրոններում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button