Քաղաքական

Հրադադարը խախտվել է ավելի քան 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: Հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից:

 

Ցուցադրել ավելի
Back to top button