Հասարակություն

Ագռավներին զուգահեռ մայրաքաղաքում ավելացել են նաև երգեցիկ թռչունները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Հանքարդյունաբերությունը հականիշ է կենսաբազմազանությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թռչունների պահպանության միության փոխտնօրեն Լյուբա Բալայանը, իսկ Հայաստանի թռչունների պահպանման միության բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանն էլ ընդգծել է որսորդների՝ թռչունների մասին տարրական գիտելիքներ ունենալու անհարժեշտության մասին:
Մասնագետները պարզաբանել են, թե ինչու են ագռավները շատացել Երևանում և ոչ միայն ,նշել, որ ագռավներին զուգահեռ մայրաքաղաքում ավելացել են նաև երգեցիկ թռչունները, միաժանակ բարձրաձայնել՝ մարտահրավերները շատ են՝ ապօրինի որսագողությունից մինչև հանքարդյունաբերություն, անտառային հատումներ ու կլիմայի փոփոխություններ:

Հոպոպ, սելինոս, կարմրակատար, երաշտահավ. երգեցիկ հենց այս թռչուններն են վերջին շրջանում շատացել Երևանում: Իհարկե նրանց նկատողները, առավել ևս ճանաչողները, շատ քիչ են: Փոխարենը առավել նկատելի են դարձել ագռվաները: Գիշատիչ այս թռչունները ճնճղուկների թիվ մեկ թշնամին են, սակայն, ինչպես մասնագետներն են փաստում, ագռավը համարվում է աշխարհի ամենախելացի թռչունը, ունի մոտ հինգ տարեկան երեխայի խելք: Ագռավներն ավելացել են, քանի որ կլիման է փոխվել, ձմեռը տաք է, աղբի պակաս էլ չի նկատվում:

Ագռավների թիվն ավելացել է նաև Արմավիրում, Արարատում ու ամբողջ հանրապետությունում ընդհանրապես: Հայաստանի թռչունների պահպանման միության բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը թվարկում է նաև ագռավների հետ կապված հետաքրքիր դիտարկումները.«Միակ թռչուններն են երևի Երևանում, որ ձմռանը կարելի է տեսնել, թե ինչպես են իրենք ձյան վրասահում պլաստիկե կամ երկաթե թիթղների շնորհիվ, կամ ինչպես են աշնանը կաղին կոտրում»:

Քանի դեռ ագռավները սովորական թռչուն են համարվում, բնականաբար, մի քիչ մարդու աչքին ոչ այնքան էսթետիկ, մենք մեզ թույլ ենք տալիս ասելու, որ ագռավները շատացել են, դա շատ վատ է, բայց հենց ագռավը վերանա, անմիջապես ուշադրությունը կսևեռվի նրանց վրա, ինչպես ճնճղուկների դեպքում եղավ:

Երևանում առավել հաճախ նկատվում են նաև մանգաղաթևերը, նրանց շատ հաճախ շփոթում են ծիծեռնակների հետ: Այս թռչունները մայրաքաղաքում են, քանի որ բնմադրվում են բարձրահարկ շենքերի տանիքների անցքերում: Դրանք մեր երկրում շատ են, ի տարեբրություն Եվրոպայի, որտեղ բարձրահարկ շենքերը կառուցվում են առանց ճեղքերի: Սևանա լճի ջրի բարձրացումը դրական է ազդել շրջակայքի թռչունների վերաբնադրման վրա, ջրի մակարդակը բարձրանալով, առափնյա հատվածում փոքր լճակներ են առաջացել, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում բնադրման համար, անգամ 30 տարի առաջ Սևանի ավազանում 2010թ սկսած նկատվել է Մեծ ձկնկուլի առաջին զույգի բնադրումը, ընդորում արդեն գետնի վրա են բնադրվում,- ասում է Թռչունների պահպանության միության փոխտնօրեն Լյուբա Բալայանը՝ շարունակելով թվարկել, թե ինչ թռչուններ են վերջին շրջանում բնադրվում Սևանի ավազանաում.

«Սևանի ավազանում՝ Նորաշենի մոտ, որտեղ որորների կղզի ունենք, այնտեղ ունեինք չիչխանի մացառներ, այս վերջերս նաև ջրի մակարդակի բարձարցմամբ պայմանավորված, ավելացել են եղեգնուտի մացառներ, բուսածածկն ավելացել է ու թռչուններն ավելացել են»:

Մասնագետները, սակայն, ահազանգում են՝ մարտահրավերները շատ են՝ ապօրինի որսագողությունից մինչև հանքարդյունաբերություն, անտառային հատումներ ու կլիմայի փոփոխություններ: Վերջինիս պատճառով ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ Եվրոպայում գարունն ավելի շուտ է գալիս, քան հինգ տարի առաջ էր, կլիմայի փոփոխությունները նաև պատճառ են դարձել, որ օրինակ արագիլիների մի մասը ձմեռում է Հայաստանում:

Թույլատրված ու ապօրինի որսը պատուհաս է դարձել ոչ միայն Հայաստանի , այլ նաև մեր երկիր հյուրընկալած թռչունների համար, Հայաստանի թռչունների պահպանման միության բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը կարծում է, որ որսորդները պետք է իրազեկ լինեն, ճանաչեն թռչուններին.«Որսորդները չեն ճանաչճում ետսակներին, և որսի ընթացում որսում են թռչունների, որոնք գրանցված են Կարմիր գրքում, կամ էլ պատահական հյուրեր են լինում Հայաստանում որոնք դեռ գրանցված չեն Կարմիր գրքում, ցանկալի է, որ որսորդներն ավելի տեղեկացված լինեն, շատ դեպքերում կարող են բադի փոխարեն կարապ որսալ»:

Նման խնդիրների հետ չառնչվելու համար որսին ընդհնարապես դեմ Թռչունների պահպանության միության փոխտնօրեն Լյուբա Բալայանը օրեսնդրության խստացման անհրաժեշտություն է տեսնում: Հանքարդյունաբերությունը ևս վտանգավոր է թռչունների համար, «հանքարդյունաբերությունը հականիշ է կենսաբազմազանությանը»,- ասում է Լյուբա Բալայանը .«Նույնիսկ եթե տարածքում թռչնատեսակը հայտնվում է միգրացիայի ժամանակ, վերանում է»:
Մասնագետներն ասում են, որ միշտ պետք հիշել, որ պետք է պահպանել նաև առավել տարածված թռչուններին նույնպես, հակառակ պարագայում նրանք էլ մի օր կհայտնվեն Կարմիր գրքում»:

Ցուցադրել ավելի
Back to top button