Միջազգային

Ջոն Քերրին կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ.օրակարգային հարցը Ղրիմն է

ԱՄՆ պատրաստ է «լուրջ քայլեր» կիրառել Ռուսաստանի դեմ, եթե նա չփոխի իր դիրքրոշումը Ղրիմի հարցում` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ: «Եթե որևէ առաջընթաց գրանցելու հնարավորություն չլինի և Ղրիմի հարցը չլուծվի, ապա մարտի 16-ի հանրաքվեից հետո երկուշաբթի Եվրոպայում և ԱՄՆ-ում կձեռնակվեն շատ լուրջ քայլեր», — հայտարարել է Քերրին: Ավելի վաղ ԱՄՆ-ը ռուսաստանյան և ուկրաինական որոշ պաշտոնյաների նկատմամբ մուտքի արտոնագրերի սահմանափակումներ էր մտցրել և հայտարարել էր նաև հնարավոր ֆինանսական և այլ պատժամիջոցների մասին: ԱՄՆ պետքարտուղարը պատրաստվում է այսօր մեկնել Լոնդոն և այնտեղ հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button