Հասարակություն

Հարություն Քուշկյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին ստորագրել է հրամանագիր Զոյա Լազարյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։

ԼՂՀ Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նույն օրը Նախագահի մեկ այլ հրամանագրով` Հարություն Քուշկյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար։

Ցուցադրել ավելի
Back to top button