Միջազգային

Հանրաքվեի չեղյալ հայտարումն ու բանակցությունների սկսումը. ԵՄ նախապայմանները ՌԴ-ին

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Բրիտանական արտաքին գերատեսչության ղեկավար Ուլյան Հեյգը: Նա ասել է, որ Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, եթե Ղրիմում հանրաքվեն չեղյալ չհայտարարվի և Մոսկվան բանակցություններ չսկսի Կիևի հետ: «Պատասխան քայլերից մեկը, որն ուղղված կլինի լարվածության թուլացմանը, հանրաքվեն չեղյալ հայտարարելն է, որին կհետևեն բանակցությունները»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը: Հեյգի կարծիքով Ղրիմում անցկացվելիք  հանրաքվեն անօրինական է: «Եթե նշված հարցերում մոտակա մի քանի օրվա ընթացքում առաջընթաց չլինի, կանցնեք եվրոպական պատասխանի նոր փուլին, որով ռուսաստանյան որոշ պաշտոնյանների համար կսահմանվեն մուտքի սահմանափակումներ և կսառացվեն ակտիվները»,-նշել է Հեյգը, հավելելով, որ նոր պատժամիջոցների հարցը կքննակվի երկուշաբթի օրը Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների Բրյուսելում հրավիրված  հանդիպման ժամանակ:

Ցուցադրել ավելի
Back to top button