ԿարևորՀասարակություն

Գործին գիտակ հմուտ կառավարիչ Հարություն Քուշկյանից մեծ սպասելիքներ ունենք.ԼՀՂ վարչապետ

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

ԼՂՀ նախագահի հրամանագրով Հարություն Քուշկյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար: Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը առողջապահության նախարարության աշխատակազմին, ստորաբաժանումների և բուժհաստատությունների ղեկավարներին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Հարություն Քուշկյանին:

Նորանշանակ նախարարից Արցախում առողջապահության համակարգի բարեփոխումների ընթացք են ակնկալում: Արցախում բնագավառը բավականին տարբերվում է հայաստանյան համակարգից և’ որակական, և’ կազմակերպաիրավական ձևով: Վերջին տարիներին առողջապահությունում մեծածավալ կապիտալ ներդրումներ են կատարվել, բայց դա չի մեծացրել բնակչության վստահությունը համակարգի հանդեպ:

ԼՂՀ Վարչապետ Արա Հարությունյանը այսօր կառավարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ չթաքցրեց և ասաց, որ վիճակը բարեփոխելու առումով մեծ սպասելիքներ ունեն գործին գիտակ հմուտ կառավարիչ Հարություն Քուշկյանից:

 

Ցուցադրել ավելի
Back to top button