Հասարակություն

Առողջ քունը հոգեկան բարեկեցության կարևորագույն պայմաններից է.մասնագետ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Քնի խանգարումները սոցիալական և առողջապահական լուրջ խնդիրների առջև կարող են կանգնեցնել մարդկանց: Դա է պատճառը, որ 2008թվականից քնի բժշկության համաշխարհային կազմակերպությունը մարտի 16-ը նշում է քնի խանգարումների կանխարգելման օր: Այս օրը հնարավորություն է տալիս հանրությանը ևս մեկ անգամ հիշեցնել քնի կարևորության մասին, քանի որ քնի յուրաքանչյուր փուլի շեղման դեպքում կարող են առաջանալ առողջական լուրջ խնդիրներ: Քնի համաշխարհային կազմակերպությունն ամեն տարի քնի օրվա հետ կապված ընտրում է կարգախոս: Այս տարվա կարգախոսն է հանգիստ, թեթև շնչառություն, հանգստացնող, կազդուրող քուն և առողջ մարմին: Մասնագետների ձևակերմամբ` առողջ քունը հոգեկան բարեկեցության կարևորագույն պայմաններից մեկն է:

Այսօր շատ ու շատ ընտանիքներում խնդիր է ամուսիններից որևէ մեկի մոտ քնած ժամանակ նկատվող խռմփոցը: Հատկապես տղամարդկանց մոտ նկատվող այս երևույթը քնի շնչառական խանգարումների կենտրոնի մասնագետ Ցիալա Ուստյանի խոսքով` նորմալ ֆիզիոլոգիական վիճակ չէ և այն հետազոտման ու մասնագետների խորհրդատվության կարիք ունի: Հիվանդության ախտանիշեր են նաև քնած ժամանակ 10 վայրկյան շնչառական կանգը, քնից անընդհատ արթնանալը:

Քնի տևողություն, քնի խորությունն ու քնի շարունակականություն: Սրանք կազդուրող քնի կարևորագույն փուլերն են, որոնց խանգարումների դեպքում կարող են առաջանալ առողջական լուրջ խնդիրներ:
Քնի նորմալ ընթացքի հետ են կապված նաև հոգեկան խնդիրները: Ոչ լիարժեք քնի դեպքում մարդու մոտ կարող է առաջանալ նյարդայնություն, ագրեսիվություն, մտածողության ու հիշողության թուլացում, ինչն էլ բերում է անառողջ կյանքի:

Հոգեբան Սոնա Հարությունյանի խոսքով` քնի խանգարման պատճառ կարող են լինել սթրեսը, դեպրեսիան, գերհոգնածությունը, կոնֆլիկտները: Հետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր տեսակի սթրես կարող է առաջացնել անքնություն, իսկ այն կկրի քրոնիկ բնույթ, եթե սթրեսն անընդհատ կրկնվի: Սակայն լինում են դեպքեր, երբ քնի խանգարումը, նաև մղձավանջային երազները հանդիսանում են որպես ազդանշան` օրգանիզմում թաքնված հիվանդություններն ու հոգեբանական խնդիրներն ախտորոշելու համար: Քնի խանգարումներ ունցող մարդկանց մոտ հատկապես մեծ է ավտովթարների հավանականության տոկոսը:

Քնի խանգարման հետևանքով տուժում է նաև տղամարդկանց սեռական կյանքը: Սակայն սա նույնպես, մասնագետի հավաստմամբ, վերականգնվող գործընթաց է, միայն պետք է ժամանակին դիմել բժկին: Հանգիստ և լիարժեք քուն ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս:

«Կան կարևոր մի քանի նախապայմաններ` քնելուց առաջ ալկոհոլ ճօգտագործել, վարել առողջ կենսակերպ` չծխել, չունենալ ավել քաշ, քնելուց առաջ զբոսանք, չծանրաբեռնել ստամոքսը: Այս ամենը նախադրյալներ են, որ քունը կլինի հանգիստ և ինչու չէ հաճելի երազներով: Սենյակը միշտ ցանկալի է օդափոխել, սենյակում չպետք է լինի շատ չոր օդ, եթե կա ջեռուցում, որովհետև չոր օդը չորացնում է շնչուղիները ևս նպաստում է, որ ինչ որ ֆունկցիա խանգարվի»:

Ցուցադրել ավելի
Back to top button