Միջազգային

Օբաման ու Յացենյուկը հանդիպում են ունեցել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից վարչապետի պաշտոնում նշանակված Արսենի Յացենյուկի հետ: Սպիտակ տան ղեկավարն իր հյուրին  վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Կիևին բազմակողմ աջակցություն ցուցաբերել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման հարցում: ԱՄՆ նախագահը հանդիպումից հետո լրագրողների ներկայությամբ  ասել  է, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են երկխոսել Ռուսաստանի հետ և հույս է հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի բանակցությունների միջոցով:

Ցուցադրել ավելի
Back to top button