Հասարակություն

Գրանդ փիղը կտեղափոխվի Թբիլիսիի կենդանաբանական այգի

Երևանի Կենդանաբանական այգու բնակիչ Գրանդ փիղը տեղափոխվելու է Թբիլիսիի կենդանաբանական այգի: Այգու մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ փղի տեղափոխությունը Թբիլիսիի կենդանաբանական այգի կարևոր է. Գրանդն այլևս ստիպված չի լինի մենակ մնալ. սերունդ կտա, նաև կվիրահատվեն փղի ժանիքները: Բայց՝ Երևանի կենդանաբանական այգին՝ ի ուրախություն մանուկների՝ առանց փղի չի մնա: Թբիլիսիի կենդանաբանական այգուց ուրիշ փիղ կբերեն Երևան՝ Գրանդից 10 տարով երիտասարդ: Մեր կենդանաբանական այգին խոստացել է ավելի լավ պայմաններ ստեղծել փղի համար և որոշ ժամանակ անց նրա համար նաև կողակից բերել:

Ցուցադրել ավելի
Back to top button