Քաղաքական

Ուորլիք. Մոսկվայում ԼՂ խնդրի վերաբերյալ քննարկումներն արժեքավոր էին

ԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Մոսկվայում ԼՂ խնդրի վերաբերյալ քննարկումներն արժեքավոր էին: ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան կաշխատեն միասին խաղաղության ուղղված ջանքերին աջակցելու համար»:

Ավելի վաղ էլ նա գրել էր. «Այսօր ես պատիվ ունեցա հանդիպելու ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ, ում Ղարաբաղում խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը երկար կհիշվեն»:

Ցուցադրել ավելի
Back to top button