Տնտեսական

Որոտանի ՀԷԿ-ի վաճառքով մենք կորցրեցինք հերթական համեղ պատառը. տնտեսագետ

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

«Եթե մենք ապրեինք իրավական երկրում, ապա Որոտանի ՀԷԿ-երի գործարքը կհայտնվեր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, քանի որ պետական սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ի ոչ հանրային վաճառքն անընդունելի է»: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն է հայտարարության հեղինակը: Ըստ նրա, Որոտանի ՀԷԿ-ն ինժեներական առումով բացառիկ կառույց է, և Խորհրդային Միությունն էլ այդ կառույցին շատ լուրջ էր վերաբերվում: Տնտեսագետի համոզմամբ, Որոտանի ՀԷԿ-ը հնարավորություն ուներ փոխարինել Ատոմակայանին և աշխատել ողջ հզորությամբ 365 օր 24 ժամ: Իսկ այս վաճառքով մենք պարզապես կորցրեցինք հերթական համեղ պատառը:

Ցուցադրել ավելի
Back to top button