ԿարևորՄիջազգային

Նյու Յորքի Հարլեմ թաղամասում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի

Նյու Յորքի Հարլեմ թաղամասում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, վնասվածքներ ստացել է առնվազն 63 մարդ, 9 հոգի անհետ կորած է համարվում: Ինպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով  Associated Press-ին մի քանի տուժածի վիճակը բժիշները ծայրահեղ ծանր են համարում:

Հիշեցնենք, որ նախօրեին Արեւելյան Հարլեմի 116-րդ փողոցի եւ Պարկ Ավենյուի խաչմերուկում տեղի ժամանակով 9.30-ին պայթյուն էր որոտացել: Պատահարի  հետեւանքով երկու բնակելի շենք էր ավերվել, որտեղ առնվազն 15 բնակարան կար: Վնասվել էին նաեւ շենքին մոտ կանգնած ավտոմեքենաները: Ամերիկյան ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ շենքի առաջին հարկում եղել է եկեղեցի: Գազի սպասարկման ընկերությունից NY1 հեռուստաընկերությանը հայտնել էին, որ պայթյունից առաջ ահազանգ էին ստացել գազի հնարավոր արտահոսքի մասին: Բայց և այնպես դեռևս չկա պաշտոնապես հաստատված չէ, որ հենց գազի արտահոսքն է եղել պայթյունի պատճառը:

Ցուցադրել ավելի
Back to top button