Հասարակություն

Հաստատվեց «Արի տուն-2014»-ի ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Շնորհակալությունների «տարափ»՝ կառավարության նիստում: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօօր շնորհակալություն է հայտնել իր գործընկեր նախարարներից` հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի մասնակից երեխաներին հավուր պատշաճի ընդունելու, նրանց աջակցելու համար` ոստիկանապետ, առողջապահության, կրթության ու գիտության, առողջապահության ու մյուս ոլորտների պատասխանատուները երբևէ չեն մերժել ծրագրի մասնակից սփյուռքահայ և ոչ մի մասնակցի:

Գործադիրն այսօր հաստատել է Արի տուն ծրագրի այս տարվա ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի դիտարկմամբ, մամուլն անընդհատ փորձում է այս կամ այն կերպ նսեմացնել ծրագիրը, մինչդեռ հինգ հազար երեխա անցած հինգ տարիների ըթնացքում վստահել են հինգ հազար ընտանիքի, հինգ հազար ընտանիք Հայաստանում անշահախնդիր ընդունում են երեխաներին. «Եթե առաջին տարին երկու հարյուր երեխա էր Հայաստան այցելել երեք չորս երկրից, այսօր արդեն հազարից ավելի երեխա է մասնակցում ` երեսունից ավելի երկրներից, այնպես որ ծրագիրը մեծ մասսայականություն ունի սփյուռում, որի արդյունքում հիսուն հազար մարդ այսօր իրար հետ կապվել են, հարյուրավոր երեխաներ այսօր արդեն սովորում են մեր պետական բուհերում, գալիս են ծանոթանալու Հայաստանի հետ, կարևորագույն ծրագիր է հայրնեիքը սփյուռքին կապելու համար» ,- հայտարարել է Հրանուշ Հակոբյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button