Հասարակություն

Լրացուցիչ 50 մլն դրամ՝ ՄՄ անդամակցելու նպատակով անհրաժեշտ թարգմանությունների համար

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մաքսային միությանն անդամակցության նպատակով անհրաժեշտ թարգամանությունների իրականացման համար ՀՀ կառավարությունը արդարադատության նախարարությանը հատկացրել է ևս հիսուն մլն դրամ: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ թարգմանությունների համար մինչ այս առկա էր 10100 էջ, ինչի համար անհրաժեշտ էր 125 մլն դրամ: «Սակայն այժմ թարգամնությունները կազմում են 19500 էջ, ինչի համարանհրաժեշտ է ևս լրացուցիչ 50 մլն դրամ»,- ասել է Թովմասյանը: Վերջինիս խոսքով` այդ միջոցների հատկացմամբ մեկ էջի ինքնարժեքը կնվազի քառասունից հիսուն տոկոսով:

Ցուցադրել ավելի
Back to top button