Քաղաքական

Ինչպե՞ս կարող են միավորվել գաղափարական տարբեր սկզբունքներ ունեցող կուսակցությունները. Մանվել Բադեյան

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ԱԺ-ի ոչ իշխանական 4 ուժերի միավորման նպատակն ու որևէ հաջողության հասնելու հնարավորության հարցն այսօր քննարկման թեմա է դարձել Հայելի մամուլի ակումբում: Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ողջունելի է համարել նախաձենությունը, նշելով, որ եթե այդ ուժերը միասնական հանդես գան, ապա կարող են դրական ազդեցություն ունենալ երկրի զարգացման գործում: Միանգամայն այլ կարծիք ունի միավորման մասին ԱԺ հանարպետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: Նա կարծում է, որ այդ ուժերը հանրության սոցիալական դժգոհությունն օգտագործում են, քանի որ անհնար է, որ տարբեր գաղափարական սկզբունքներ ունեցող կուսակցությունները միավորվեն:

Ցուցադրել ավելի
Back to top button