Քաղաքական

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրել են հաջորդ ամիս այցելել տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) փետրվարի 22- ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայում և Փարիզում հանդիպումների շարք են անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: ԵԱՀԿ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը: Համանախագահները շարունակել են աշխատել արտգործնախարարների հետ այն հարցերի շուրջ, որոնք բարձրաձայնել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները 2013 թվականի նոյեմբերին, Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Արտգործնախարարները համաձայնել են լուծել առաջադրված խնդիրները` բանակցային գործընթացը առաջ տանելու համար:

Համանախագահներն ընդգծել են համագործակցության շարունակության կարևորությունը և համաձայնել են շարունակել խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները բարձր մակարդակում: Նրանք ծրագրում են այց կատարել տարածաշրջան հաջորդ ամսվա ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button