Տնտեսական

Առաջին անգամ կանցկացվի խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում, հաշվառում և գրանցում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանում կհաշվառեն ու կհամարակալեն խոշոր եղջերավոր կենդանիներին, համապատասխան որոշումը հաստատվել է այսօր` կառավարության նիստում: Նպատակը` Հայաստանի Հանրապետությունում առկա գլխաքանակի, դրանց սեռի, ցեղի և գտնվելու վայրի, տեղաշարժի մասին հավաստի տեղեկությունների ստացումն ու անասնաբուծական արտադրանքի ծավալների կանխատեսումն է, ինչպես նաև վաճառվող մսի և մսամթերքի նկատմամբ սպառողների վստահության բարձրացումը, պետական պատվերի շրջանակներում հակահամաճարակային միջոցառումների լիարժեք իրականացումը և հիվանդությունների կանխարգելմանը և անասնաբուժական վերահսկմանը նպաստելը, անասնաբուծական մթերքի որակի փորձաքննությունը և երկրի ներսում կենդանիների տեղաշարժի վերահսկումը, դե իսկ վերջնական նպատակը, թերևս,միջազգային ստանդարտներով սահմանված պահանջների ապահովմամբ՝ միջազգային շուկա մուտք գործելն է:

Ցուցադրել ավելի
Back to top button