Միջազգային

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հնարավոր է կիրառվեն հաջորդ շաբաթ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը  սպառնացել է հաջորդ շաբաթ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել, եթե Ռուսաստանը չպատասխանի Ուկրաինայում լարվածությունը թուլացնելուն ուղղված արևմտյան երկրների առաջարկներին:  «Մենք միջնորդների միջոցով Ռուսաստանին առաջարկներ ենք ուղարկել, որոնք կարող են թուլացնել լարվածությունը», -հայտարարել է Լորան Ֆաբիուսը, չբացահայտելով այդ առաջարների մանրամասները: «Ռուսաստանը դեռ չի պատասխանել: Եթե նրանք դրական պատասխան տան Ջոն Քերրին կմեկնի Մոսկվա և այդ դեպքում պատժամիջոցները չեն կիրառվի: Եթե պատասխան չլինի կամ այն բացասական լինի, ապա դրան կհետևեն մի շարք պատժամիջոցներ»,- ասել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button