ԿարևորՎերլուծական

Քաղաքագետ.Խաղաղության պայմանագրի խնդիրը ոչ թե ստորագրման, այլ` բովանդակության մեջ է

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Հայաստանի Հանրապետությունը մշտապես խոսում և գործում է այն ոճով, որը շեշտադրում է հակամարտության լուծման խաղաղ պայմանագրի կամ գոնե հիմնարար սկզբունքների ստորագրման անհրաժեշտությունը: Իսկ Էլմար Մամեդյարովի անակնկալ հայատարարությունը` ուղղված է ներքին լսարանի համար, ինչու չէ նաև միջազգային հանրության: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր տեսակետը ներկայացրեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, համաձայն որի` «պաշտոնական Բաքուն պատրաստ է ստորագրել բազմակողմ խաղաղության պայմանագիր, եթե հայկական զինված ուժերը դուրս բերվեն Արցախի տարածքից»:

Մարտի 10-ին Փարիզում տեղի ունեցավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ նախագահի անձանական ներկայացուցչի հետ: Հայրենի զլմ-ներում հանդիպման մանրամասները բովանդակային առումով ներկայացվեցին` ինչպես միշտ. տեղի է ունեցել հանդիպում, կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ, սակայն ըստ, ադրբեջանական զլմ-ների Մամեդյարովը` ներկայացնելով ադրբեջանական կողմի դիրքորոշումը, ընդգծել է, որ հայկական կողմի կոնստրուկտիվ մոտեցման բացակայությունը խոչնդոտում է հակամարտության կարգավորմանը, և հանդիպման ընթացքում պատրաստակմություն է հայտնել ստորագրել բազմակողմ խաղաղության պայմանագիր` կարևորելով Հայաստանի զինված ուժերի կողմից, Մամեդյարովի խոսքով. «գրավյալ տարածքներից» Հայաստանի զինված ուժերի դուրս բերումը:

Այսօր քաղաքագետ Ալեքսանդր Մամեդյարովը պարզաբանումներ ներկայացրեց Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարած տեսակետների շուրջ: «Բոլորս էլ պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայամնագիրը»,-նկատեց քաղաքագետը մանրամասնելով, որ խնդիրը ոչ թե ստորագրման մեջ է, այլ` բովանդակության:

Ըստ Ալեքսանդր Մարկարովի, Մամեդյարովի հայտարարության վեկտորը ուղղված էր ներքին սպառման համար և միջազգային հանրության ականջը շոյելու, ու մեկնաբանելով ադրբեջանական կողմի անակնկալ հայտարարությունը, քաղաքագետը նկատեց, որ միջազգային հանարությունը հասկանում և համոզված է, որի վառ ապացույցն են Ջեյմս Ուորլիքի հայտարարությունները, որ հայակական կողմը պատրաստ է տարածաշրջանում խաղաղության հասատատմանը ոչ միայն բառերով, այլև` գործողություններով, սակայն այսօր կողմերի միջև առկա փոխհայտարություների հնչեցումը բարձր մակարդակով կազմակերպվելիք հերթական հանդիպման համար պարարատ հող ստեղծելու քայլեր են ենթադրում:

«Չկա պայմանագիր, բայց ադրբեջանական կողմը հայտնում է նախապայման` իրականության մեջ արտահայտելով հայակական կողմի համար անընդունելի տարբերականեր»,-նկատում է Ալեքսանդր Մարկարովը:

ԱՊՀ ինստիտուի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը խոսեց նաև Ուկրաինական զարգացումների և Ղրիմի հանրաքվեի օրինականության մասին, հնարավոր է այն նախադեպ դառնա Արցախի պարագայում, քաղաքագետը նշեց, որ Ղրիմը հանրաքվեի է պատրաստվում ու մասնակիցների զգալի մասը ինքնորոշման օգտին է քվերակելու, իսկ Արցախի պարագայում իրավիճակն այլ է:

Իսկ Ուկրաինայի պոտենցիալ ապագան Մարկարովը տեսնում է, ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրում, առայժմ մերժելով տնտեսական մասը, իսկ ներքին տնտեսական ճգնաժամը կարգավորելու համար Ուկրաինան պետք է տարբեր տեսակի դոնորական գումարներ վերցնի, որի դիմաց ստանձնի պարտավորություններ: Իսկ ՌԴ- Արևմուտք դիմակայությունը մրցակցությունն է, որը դեռ կշարունակվի:

Ցուցադրել ավելի
Back to top button