ՏեսանյութՔաղաքական

Փաստաթղթեր, որոնք ցույց են ղարաբաղյան պատերազմի իրական սանձազերծողին

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը այսօր լրագրողներին ներկայացրել է իր նոր գիրքը, որտեղ ներկայացված են վերջերս հայտնաբերված ադրբեջանական 11 գաղտնի փաստաթղթերը, որոնք վկայում են ղարաբաղյան պատերազմի իրական սանձազերծողի՝ Ադրբեջանի ղեկավարության մասին:

 

«Ադրբեջանական Հանրապետության ագրեսիան որվագծեց Արցախի Հանրապետության սահմանները»: Այսպես է կոչվում քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի նոր ռուսալեզու գիրքը: Այն անձամբ ներկայացրեց հեղինակը:

Ղարաբաղյան պատերազմի ակունքներին վերաբերվող գաղտնի և հույժ գաղտնի ադրբեջանական փաստաթղթերի թվում են նաև «միայն տեղեկանալու համար» վերնագորվ եզակի օրինակով հրապարակված հրամաններ և զեկուցագրեր, ինչը հատկանշական է՝ ռուսերեն լեզվով:

Եթե այս փաստաթղթերը ներկայացվեն միջնորդներին, ապա կփոխվի բանակցային առկա գործընթացը: Գրքի վերնագիրը բացահայտում է հակամարտության ամբողջ իրողությունը, նշեց հեղինակը:

Այս պարագայում չարժե խոսել բանկացային սեղանի շուրջ քննարկվող հակամարտության կարգավորմանն ուղղված և Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների մասին, համոզված է Լևոն Մելիք-Շահնազարյանը: Գրքում ներկայացված փաստաթղթերը թեպետ որոշ չափով պատմական արժեք են ներկայացնում, այնուհանդերձ բացահայտում են ադրբեջանական ռազմական հավակնությունները: Քաղաքագետը ներկայացրեց փաստաթղթերից մեկը, որը վերաբերվում էր Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի գործունեությանը:

Այդ նույն ժողովում ադրբեջանական ղեկավարը բողոքում է ռազմաճակատից տեղեկատվության պակասից, ինչով նա ուզում էր ոգեշնչել իր հայրենակիցներին:
Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը հավելեց, որ հրապարակմանը սպասում են այլ փաստաթղթեր: Գիրքը նախատեսված չէ վաճառքի համար, այն ներկայացվելու է դիվանագետներին, արտերկրում գործող հայական քաղաքական լոբբիստական կազմակերպություններին: Ըստ հեղինակի, ադրբեջանական ներկայիս քաղաքականությունը սերտորեն կապված է հրապարակված փաստաթղթերում ներկայացվածի հետ:

Հավելենք, որ գիրքը լույս է տեսել 800 տպաքանակով, մատ ժամանակներս հասու կլինի նաև voskanapat.info կայքում՝ էլեկտրոնային տարբերակով:

Ցուցադրել ավելի
Back to top button