Քաղաքական

ՀՀ ԱԳՆ.«Ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը ՄԻԵԴ Գերագույն պալատի վերանայմանը»

«Արմինֆո» գործակալությունը ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանից հարցրել է, թե ինչպես է ՀՀ արտաքին գերատեսչությունը մեկնաբանում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի` Դողու Փերինչեքի գործով որոշումը բողոքարկելու Շվեյցարիայի նախաձեռնությունը: «Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը: Հետևողականությունը ցեղասպանության ոճրի ժխտողականության դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունի մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում»,- հարցին ի պատասխան ասել է ԱԳՆ մամլո քարտուղարը:

Ցուցադրել ավելի
Back to top button