ԿարևորՄշակույթ

Հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկին հանդես կգա երիտասարդական նվագախմբի հետ

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մարտի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկու հետ: Համերգի ընթացքում կհնչեն Յոհաննես Բրամսի «Ջութակի կոնցերտ»-ը և Լյուդվիգ վան Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 6 «Հովվերգականը»-ը: Համեգից առաջ Դմիտրի Սիտկովեցկին և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյան այսօր հանդիպել են լրագրողների հետ:

Արվեստագետ, ում հաջողվել է միաժամանակ կառուցել հաջողակ ջութակահարի, դիրիժորի, գործիքավորողի, կամերային երաժշտի և փառատոնի տնօրենի կարիերա: Դմիտրի Սիտկովեցկին հանդես է եկել բազմաթիվ աշխարհահռչակ նվագախմբերի հետ: Երաժիշտը մշտապես մասնակցություն է ունենում ճանաչված միջզագային փառատոններում: 2003 թվականից մինչ օրս Սիտկովեցկին Գրինսբորոյի սիմֆոնիկ նվագխմբի երաժշտական տնօրենն է: Ծնվել է Ադրբեջանում, երաժշտական կրթությունը ստացել Մոսկվայի կոնսերվատորիայում և Նյու Յորքի Ջոիլիարդ դպրոցում: 1987 թվականից կնոջ և դստեր ապրում է Լոնդոնում: Երաժշտի առաջին այցը Հայաստան պայմանավորված է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համագործակցությամբ:

Վաղը՝ մարտի 13-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նվագախումբը հանդես կգա հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկու հետ՝ ներկայացնելով Յոհաննես Բրամսի «Ջութակի կոնցերտ»-ը և Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 6 «Հովվերգականը»-ը: Սերգեյ Սմբատյանի խոսքով սա վաղուց սպասված իրադարձություն էր:

«Ինչպես նշվեց, սա իմ առաջին այցն է Հայաստան և առաջին համագործակցությունը Հայաստանի պետական երիտասարդական նվագխմբի հետ, ինչի համար շատ ուրախ եմ: Ավելի քան 50 տարի ես զբաղվում եմ համերգային գործունեությամբ, համերգներ եմ ունեցվել 50-ից ավելի երկներում, հանդես գալով 300-ից ավելի նվագախմբերի հետ և լավ պատկերացում ունեմ, թե ինչ է կատարվում աշխարհում դասական երաժշտության ոլորտում: Եվ կարող եմ ասել, որ աշխահում ամենահետաքրքիր և կենսունակ նվագախմբերն այսօր հենց երիտասարդական նվագախմբերն են»,-ասում է Դմիտրի Սիտկովեցկին:

«Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ եմ, որ իմ առաջին այցը Հայաստան պայմանավորված է երիտասարդական նվագխմբի հետ համագհործակցությամբ: Այս երիկիրն ունի հին ու հզոր մշակույթ, ես առիթ եմ ունեցել սովորել և շփվել հրաշալի հայ արվեստագետների հետ: Կատարել եմ Արամ Խաչատուրյանի, հայազգի ժամանակակկից կոմպոզիտոր, իմ լավ բարեակամ, ամերիկաբնակ Յակով Յակուլովի ստեղծագործությունները: Յակովին ինչ որ մեկը դառը հումորով անվանել էր «քայլող հոլոքոստ», որովհետև նա հայի, հրեայի և գնչուի խառնուրդ է»:

Երաժիշտն ասում է, որ դեմ է այն տեսակետներին, թե դասական երաժշտության հանդեպ հետաքրքրությունն աշխարհում գնալով նվազում է: «Երիտասարդական նվագխմբերի նման ակտիվությունն այդ տեսակետի ամենալավ հերքումն է»,-ասում է Դմիտրի Սիտկովեցկին ու հավելում.«Ես միշտ ասում եմ, քանի դեռ Գերմանիան կա աշխարհի երեսին դա տեղի ունենալ չի կարող: Հենց այս երկիրն է ծնել դասական երաժշտության օլիմպիական աստվածներին ու մինչ օրս հավատարիմ է դասական երաժշտության հանդեպ իր պաշտամունքին»:

Ցուցադրել ավելի
Back to top button