Հասարակություն

Հայաստանում սեպտեմբերից պնևմակոկային պատվաստանյութ կկիրառվի

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մանկական մահացությունների թիվը կրճատելու համար առողջապահության նախարարությունն այս տարվա սեպտեմբերից պատվաստումների ազգային օրացույցը կհամալրի ևս մեկ պատվաստանյութով` կանխելու պնևմակոկային հիվանդությունները, որոնցից վտանգավորներն են թոքաբորբն ու ուղեղի թաղանթի բորբոքումը` մենինգիտը: Պատվաստումները կիրականացվեն մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում: Պատվաստանյութն էլ Հայաստան կներմուծվի բելգիական դեղարտադրողից:

Մեր հանրապետությունում պատվաստումների ազգային ծրագիրը կիրառվել է դեռևս հետպատերազմյան ժանականերից, սակայն պատվաստումների օրացույցը հարստացվել է 2000 թվականից: Արդյունքում վաղուց մոռացվել են դիֆտերիան, պոլիոմելիտը, փայտացումն ու այլ հիվանդություններ: 2014 թվականից պատվաստումների օրացույցը կհամալրվի ևս մեկ` պլևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստանյութով, որը պոլիկլինիկաներում կկիրառվի այս տարվա սեպտեմբերից:

ԱՆ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ այս նոր ծրագիրը կկրճատի մանկական մահացությունների թիվը: Մասնագետի ձևակերպմամբ` հակացուցումներ չունեցող, անվտանգ պատվաստումը կստանանան մինչև մեկ տարեկան երեխաները: Առաջին պատվաստումը փոքրիկները կընդունեն մեկ ու կես, երկրորդը` երեք, իսկ երրորդը չորս ու կես ամսական հասակներում:

Մեկ տարվա ընթացքում մինչև 5 տարեկան երեխաների մոտ պնևմակոկային վարակներից ախտորոշվել է մինինգիտի 5 մահվան ելքով դեպք: Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով` ոչ մի հետազոտություն չի կարող որոշել երեխայի` պատվաստումից ալերգիկ ռեակցիաները: Այս գործընթացը ոչ միայն Հայաստանում չկա, այլ նաև ամբողջ աշխարհում: Մասնագետը հավաստիացնում է, որ յուրաքանչյուր պատվաստումից կարող է առաջանալ ալերգիկ սուր ռեակցիա, սակայն մեր հարապետությունում դեռևս նման դեպք չի գրանցվել:

«38.5 ջերմությունը մարդ պետք է երազի, որ ունենա, դա նշանակում է, որ օրգանիզմը պատասխան է տալիս: Օտար մարմին է ներարկվում, օրգանիզմը պետք է ռեակցիա տա, դա սպասվող ռեակցիա է, եթե երեխան չի կարողանում դիմանալա այդ ջերմությանը ջերմիջեցնողը անցկացնում է և դրանից հետո չի կրկնվում: Պատվաստման ջերմությունը մեկ անգամ է լինում, եթե դրանից հետո նորից բարձրանում է, ապա այլ վարակիչ հիվանդություն կա»:

Ինչպես մյուս պատվաստանյութերը, սա նույնպես ոլորտը վերահսկողի հավաստմամբ, Հայաստան է ներմուծվելու եվրոպական երկրներից:

Ցուցադրել ավելի
Back to top button