Միջազգային

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել Ռուսաստանին զիջումների գնալ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ  Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունը Բրյուսելում կայացած վերջին հանդիպման ժամանակ փաստացի որոշում է ընդունել մարտի  17-ից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: «Եթե խոսքը Ղրիմի իրադարձություններով պայմանավորված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին է, ապա ինչ վերաբերում է դրանց կիրառման ընթացակարգին որոշումը դե ֆակտո ընդունված է: Բրյուսելում կայացած վերջին հանդիպման որոշման  հետևանքը կլինի պատժամիջոցների կիրառումը հաջորդ երկուշաբթի օրվանից», — ասել է Տուսկը լրագրողներին, չճշտելով, թե ինչպիսի պատժամիջոցների մասին է խոսքը:

Իր հերթին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ եթե առաջիկա հանգստյան օրերին Ռուսաստանի վարքագծում նկատելի փոփոխություններ չլինեն, ապա հաջորդ երկուշաբթի Եվրամիության խորհուրդը կքննարկի և քայլեր կձեռնարկի: Նա Ռուսաստանին կոչ է արել գնալ զիջումների և օգտագործել դիվանագիտական լուծումների  հնարավորությունները: «Մենք չենք ցանկանում հակադրվել, սակայն ռուսաստանյան կողմի գործողությունները ցավոք սրտի ստիպում են մեզ խոսել պատասխան քայլերի մասին», — հայտարարել է Շտայմայերը:

Ցուցադրել ավելի
Back to top button